Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր դեմ 2016 թվականին ծրագրված և չիրագործված մահափորձի ծրագրի վերբաբերյալ հարցադրումներ է ուղղել Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Փայլանը Թուրքիայի խորհրդարանի խաղագահությանն ուղղել է հետևյալ հարցերը.
«-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իմ դեմ մահափորձի վերաբերյալ հետաքննություն սկսե՞լ եք։
– Քանի՞ անգամ, ի՞նչ ամսաթվերի և որքա՞ն ժամանակ է Մեհմեթ Սինան Ինջեն 2010 թվականից ի վեր եղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։
– Ո՞ր պատգամավորներն են ապահովել Մեհմեթ Սինան Ինջեի մուտքը Թուրքիայի Ազգային մեծ ժողով։
– Եթե Մեհմեդ Սինան Ինջեի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողով մուտք գործելու համար գրանցում չի կատարվել, ո՞վ կամ ո՞վքեր են հյուրընկալել անձին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։
– Ինչ վերաբերում է Մեհմեդ Սինան Ինջեի սպանության ծրագրին, «գործը խորհրդականից շուռ եկավ» արտահայտության մեջ հիշատակվող պատգամավորի խորհրդականը ո՞վ է:
-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իմ դեմ ծրագրված և բացահայտված սպանության շրջանակում հետաքննե՞լ եք, թե տվյալ անձը ումից է ձեռք բերել զենքը։
– Հասե՞լ եք տեսախցիկի այն կադրերին, որ Մեհմեթ Սինան Ինջեն ասում էր․ «Քայլելիս մեր աչքի առաջ ենք առել»։