fbpx
Սպորտ

Հարդենը 10 հազար դոլար է նվիրաբերել աղքատ ընտանիքին

«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմսի Հարդենը, ով այս օրերին Բահայան կղզիներում վայելում է արձակուրդը, մոտոցիկլով զբոսանքի ժամանակ պատահաբար հանդիպել է աղքատ ընտանիքի։ Այս մասին հայտնում է Fadeaway World-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, իմանալով, որ ընտանիքի մայրը երեխաներին կերակրում է ձկնորսության միջոցով,  բասկետբոլիստը որոշել է 10 հազար դոլար նվիրատվություն կատարել։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ջեյմս Հարդենը բարեգործություն է կատարում։ 2017 թվականին նա 1 մլն դոլար էր փոխանցել Տեխասում «Հարվի» փոթորիկից տուժածներին։ Նա նաև 100 հազար դոլար է նվիրաբերել Հարավային Տեխասի համալսարանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ