fbpx
Աշխարհ

Նիգերիայում եկեղեցու վրա գրոհայինների հարձակման հետևանքով 50 մարդ է զոհվել

Կիրակի պատարագի ժամանակ Նիգերիայի հարավ-արևմուտքում գրոհայինները հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, զոհվել է առնվազն 50 մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին:

Դեպքը տեղի է ունեցել Օնդո նահանգում: Ոստիկանությունը հետաքննում է հարձակման պատճառը:

Նահանգապետ Արակունրին Ակերեդոլուն, ով այցելել է հարձակման վայր և հիվանդանոցներ, տեղի ունեցածն անվանել է մեծ սպանդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ