Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարձակվել են Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զենքի արտադրամասի վրա՝ ի պատասխան ապրիլի 18-ին հրեական պետության տարածքի վրա հրթիռի արձակման։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Ավելի վաղ Գազայի հատվածից արձակված հրթիռ է հայտնաբերվել, որը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը: Ի պատասխան այդ հարձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության զենքի արտադրամասի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելը ՀԱՄԱՍ շարժումը համարում է պատասխանատու ցանկացած ահաբեկչական գործունեության համար, որի աղբյուրը Գազայի հատվածն է»,-ավելացրել է մամուլի ծառայությունը։