Պորտուգալական ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ մահացել է իր ու Ջորջինա Ռոդրիգեսի նորածին տղան։
Նա այս մասին հրապարակում է կատարել սոցցանցերում։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Ռոնալդուն ու Ջորջինան զույգի են սպասում՝ տղա և աղջիկ։
Ֆուտբոլիստը գրել է, որ միայն իրենց աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ հաղթահարեն այս պահը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար։
Ռոնալդուն գրել է, որ դեպքից վշտացած են և ցանկանում են, որ այն մնա անձնական տիրույթում։

