Կալիֆոռնիայում կալանավորները հարձակվել են իրավապահների վրա

Հրապարակող՝

Սպիտակ տան տարածքը շրջափակվել էր այնտեղ նետված ուսապարկի պատճառով

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ռիչարդ Դոնավանի անվան ուղղիչ հաստատության բանտարկյալները հարձակվել են բանտի 6 աշխատակցի վրա։

Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հաստատության բակում։ Դրա հետևանքով վնասվել են և ոստիկաններ, և բանտարկյալներ։ Նշվում է վիրավորում ստացած 2 կալանավորի մասին։

Իրավապահները հարձակումը դադարեցրել են նախազգուշական կրակի միջոցով։

Ըստ աղբյուրի՝ կատարվում է քննություն, ու հնարավոր է, որ դիտավորյալ սպանության փորձի մեղադրանք առաջադրվի։

Ամենաթարմ