fbpx
Խախտումներ

Հարձակվել են պատգամավորի թեկնածուի թիմի անդամներից մեկի վրա

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանը գրառում է կարատերլ իր ֆեյսբուքյան էջում.

«Հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունը, խնդրում եմ տարածել

Այսօր հարձակվել են ու ծեծել են իմ՝ թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանիս, թիմի անդամներից մեկին:

Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին այնուհետև երեսին են հարվածել:

Այս պահին ոստիկանության բաժանմունքում ենք, ցուցմունք ենք տալու: Քիչ առաջ նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ գնացինք «Մենքի» շտաբ, փորձում էինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մեզ լավ չդիմավորեցին, հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել: Նման գործողությունները նոր Հայաստանին չեն սազում, նման պահվածքը դատապարտելի է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ