Բրազիլական «Սանթոսը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստ Կայո Ժորժեն տեղափոխվում է Թուրինի «Յուվենտուս»։
Նշվում է, որ կողմերը տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել երկուշաբթի օրը։
Ժորժեն 19-ամյա բրազիլաց հարձակվող է, ով «Սանթոսում» 84 հանդիպում է անցկացրել և դարձել 17 գոլի հեղինակ։
Կան խոսակցություններ, որ բրազիլացու տեղափոխությունը «Յուվեի» համար կարժենա 3 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։