fbpx
Սպորտ

Հարի Քեյնը՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անգլիայի ազգային հավաքականի ու «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը։

Այս մասին տեղեկանում ենք ԱՊԼ-ի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Քեյնը թվով 7-րդ անգամ է ԱՊԼ-ում դառնում ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու այս առումով հավասարվում է «Ման Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին։

Նշենք, որ Քեյնը մարտի ընթացքում «Տոտենհեմի» կազմում 4 հանդիպման է մասնակցել ու դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ