Շիրակի մարզի Հառիճ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների՝ երեկ անցկացված ընտրություններում հաղթել է 2001 թվականից համայնքը ղեկավարող, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը։ Նրա հետ ընտրություններում մրցել է մեկ անձ՝ տեղի ընծայարանի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բակուր Հովհաննիսյանը։ Ձայները բաշխվել են այսպես․
Ռոլանդ Նազարեթյան – 361,
Բակուր Հովհաննիսյան – 200։
Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 66 տոկոսը՝ 574 ընտրող` գրանցված 858-ից։ Անվավեր է ճանաչվել 13 քվեաթերթիկ։

