fbpx
Հասարակություն

Հարկատուների հաշվին Ryanair-ին գումար չի տրամադրվելու․ Ավինյան

Զվարթնոց օդանավակայանում այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով՝ Զվարթնոց և Զվարթնոցից այդ ուղղություն 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու Ryanair ընկերությանը:

«Այդ արտոնությունը ենթադրում է օդի տուրքի չեղարկում, բացի դրանից՝ ոչ մի այլ արտոնություն չի տվել»,-նշեց փոխվարչապետը։

Հարցին՝ այդ դեպքում ինչպես է ստացվում ավիատոմսերի նման ցածր սակագինը, Ավինյանը պատասխանեց. «Իրենց բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց ամբողջ տրամաբանությունն այդպիսի ընկերությունների այն է, որ նրանք կենտրոնանում են արդյունավետության վրա»:

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի նման երկիրը խնդիր ունի իր կապերն օդային ճանապարհով հնարավորինս ամրապնդելու և ուղիղ չվերթների քանակն ավելացնելու:

«Երկրորդ խնդիրն այն է, որ մեզ պետք է զարգացնել տեղական ավիափոխադրողների խթանման ծրագիրը, սա մի փոքր ավելի երկարաժամկետ ծրագիր է, և մեկ-երկու տարի հետո կկարողանանք խոսել արդյունքների մասին»,-նշել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ