ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Բարեկամներ, e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։
Նախագիծը որոշ ժամանակ կմնա e-draft.am-ում, որից հետո կգնա կառավարություն, և դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարանին։
Առաջարկում ենք ակտիվ մասնակցել հանրային քննարկմանը։
Նախագծի հղումը տեղադրում ենք։ Կարող եք քվեարկել և ձեր կարծիքը թողնել e-draft.am-ում։
Ինչպես նաև, եթե ունեք առաջարկներ՝ կարող եք առանձին նամակով ուղարկել մեզ առանձին հաղորդագրությամբ։
https://www.e-draft.am/projects/1475»։