fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում shutdown-ը կարող է ձգվել մինչև գարուն

ԱՄՆ կառավարության աղբյուրները չեն բացառում, որ shutdown-ը (դաշնային կառավարության աշխատանքի մասնակի կանգը) կարող է ձգվել մինչև 2019 թվականի ապրիլ։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Դրա հետ կապված Սպիտակ տանն ընթանում է ծրագրերի որոնում, որոնք կարող են նվազագույնի հասցնել ծառայողների վրա ճգնաժամի բացասական ազդեցությունը։

Արդեն մոտ 1 ամիս է՝ դաշնային կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված է բյուջեի չհաստատված լինելու պատճառով։ Իսկ բյուջեն չի հաստատվում Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության ֆինանսավորման հարցի շուրջ նախագահի և կոնգրեսականների տարաձայնությունների պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ