Տնտեսություն

Հարկային տույժերը կիրականացվեն նոր տոկոսադրույքով. ՊԵԿ

«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-220-Ն օրենքի և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն, այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը:

Կոմիտեից տեղեկացնում են, որ տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով իրականացնելու նպատակով անձնական հաշվի քարտերի և հարակից այլ համակարգերում կատարվել են փոփոխություններ։

Նշվում է նաև, որ ծրագրային ապահովումն ավարտվել է 12․05․20թ․-ին, և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում 21․04․20թ․-ից սկսած տույժերի մասով կատարվել են վերահաշվարկներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ