fbpx
Իրավական

Հարկայինից միլիոններ են թաքցրել, բայց բռնվել են

Այս տարվա փետրվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում 27 տնտեսվարող պետական բյուջեին շուրջ 17 միլիոն 730 հազար դրամի վնաս են հասցրել՝ ապրանքները մատակարարելով կամ տեղափոխելով առանց ուղեկցող փաստաթղթերի:

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ մի շարք տնտեսվարողներ շարունակում են այս կերպ խուսափել հարկեր վճարելուց և ապրանքները մատակարարում կամ տեղափոխում են առանց պահանջվող փաստաթղթերի:

Այսպիսի խախտում տնտեսվարողները նախկին կառավարության օրոք էլ թույլ էին տալիս, ինչի արդյունքում միլիոնների վնաս էր հասցվում պետբյուջեին:

Ուսումնասիրոլով ՊԵԿ-ի հրապարակած հաշվետվությունները պարզ է դառնում, որ երկու տարի առաջ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո էլ այս տեսակ խախտումները շարունակվում են:

Օրինակ՝ Սոֆթ Թրեյդ ընկերությունը նշյալ ժամանակահատվածում ապրանքները տեղափոխել կամ մատակարարել է՝ թույլ տալով 61 հազար դրամի խախտում: Մեկ այլ՝ ընկերություն՝ Պոպո Գրուպ-ն այդ ճանապարհով խուսափել է պետբյուջե վճարել 2 միլիոն 940 հազար դրամ: Դելտա Կրեդիդ ՍՊԸ-ն, նույնպես միլիոնների վնաս է տվել պետական բյուջեին՝ ապրանքները մատակարարելով կամ տեղափոխելով առանց պահանջվող փաստաթղթերի, ինչի արդյունքում խուսափել է 2 միլիոն 204 հազար դրամ հարկային պարտավորությունից: Ալվարդ Աբաջյան ԱՁ-ն 500 հազար դրամի խախտում է թույլ տվել: Նույն եղանակով խուսափել է հարկային պարտավորությունից Նոր Արտ ընկերությունը՝ չվճարելով 320 հազար դրամ: Ավտո-Կոմֆորտ ընկերությունն էլ 696 հազար դրամով է հարկային պարտավորություններից խուսափել:

Առանց ուղեկցող փաստաթղթերի, ապրանքները մատակարարել կամ տեղափոխել է Հայանե ընկերությունը՝ այդկերպ պետությանը պատճառելով 1 միլիոն 150 հազար դրամի վնաս: Նույն խախտումը թույլ է տվել նաև Նյուպլաստ ընկերությունը՝ խուսափելով հարկայինին վճարել 106 հազար դրամ:

Վարմէքս ընկերությունը 1 միլիոն 222 հազար դրամի խախտում է թույլ տվել: Իրավախախտների ցանկում է հայտնվել նաև Արաքս թռչնաֆաբրիկան, որի կատարած խախտումը սակայն այնքան էլ մեծ չէ՝ 4 հազար 350 դրամ: Ավտոբատ ընկերությունը առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքները մատակարարել կամ տեղափոխել է՝ չկատարելով 424 հազար դրամի հարկային պարտավորությունները: Սաթենիկ Բայրամյան ԱՁ-ն ապրանքները մատակարարել կամ տեղափոխել է՝ հարկայինից թաքցնելով 168 հազար դրամի հարկ, Օվալ Պլաստիկ ընկերությունն էլ՝ 240 հազար դրամով է թերացել կատարել հարկային պարտավորությունները: Նույն խախտումը թույլ է տվել նաև Օուշն ֆիշ ընկերությունը՝ հարկայինից թաքցնելով 1 միլիոն 97 հազար դրամ: Սամվել-Տեր Գրիգորյան ԱՁ-ի՝ պետբյուջեին հասցված վնասը կազմել է 302 հազար դրամ:

Անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առանց ուղեկցող փաստաթղթերի 62 տնտեսվարող է ապրանք մատակարարել կամ տեղափոխել, ինչի արդյունքում պետբյուջեին հասցված վնասը կազմել է 97 միլիոն 372.194 դրամ:

Օրինախախտների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ օրինակ՝ Վահե Գրուպ ընկերությունը այդ ճանապարհով հարկերից խուսափել է 17 միլիոն 281 հազար դրամով: Հրաշք Այգի ընկերությունը հարկային մարմնից թաքցրել է 150 հազար դրամ, Արգո Ֆարմ ընկերությունը 923 հազար դրամի խախտում է թույլ տվել: Վարդան Սահակյան ԱՁ-ն պետությանը պատճառել է 112 հազար դրամի վնաս: 2019-ին նշյալ ժամանակահատվածում Նակօյլ ընկերությունը ապրանքները մատակարարել կամ տեղափոխել է հարկայինին չվճարելով 947 հազար դրամ: Մեկ այլ ընկերություն էլ՝ Սմարթ 77-ը, հարկայինից թաքցրել է 51 միլիոն 725 հազար դրամ: Իսկ 888 Ֆլորա ընկերության՝ պետբյուջեին պատճառած վնասը կազմել է 910 հազար դրամ: Պասիտո ՍՊԸ-ի կատարած խախտումը կազմել է 596 հազար դրամ: Սլավա և Արմեն ընկերությունը հարկայինից թաքցրել է 1 միլիոն 33 հազար դրամ: Էլիտա ընկերությունը նույն խախտումը կատարելով՝ պետբյուջե չի վճարել 355 հազար դրամ, Վիկան ՍՊԸ-ն՝ 573 հազար դրամ: Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք մատակարարել կամ տեղափոխել է նաև Էյ Ընդ Էմ ընկերությունը՝ պետությանը պատճառելով 812 հազար դրամի վնաս:

«Առավոտ» օրաթերթ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ