fbpx
Քաղաքականություն

Հարլեմ Դեզիրը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը քննադատել է օտարերկրյա ուղևորությունների արգելքի որոշումը, որը գործում է ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի նկատմամբ:

Այս մասին Դեզիրը գրել է թվիթերյան իր էջում.

«Ես քննադատում եմ օտարերկրյա ուղևորությունների արգելքի որոշումը, որը կիրառվել է ադրբեջանցի բլոգեր, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահ Մեհման Հուսեյնովի նկատմամբ և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին չեղարկել որոշումը: Հուսեյնովը իմ կողմից էր հրավիրված` մասնակցելու Վիեննայում կայանալիք համաժողովի` նվիրված լրագրողների պաշտպանությանը»:

Նշենք, որ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը ցույցերից ու հանրահավաքներից հետո ազատ է արձակվել բանտից:

Բլոգերը խուսափել է երկրորդ մեղադրանքով պատժից ու ազատ է արձակվել ազատազրկման առաջին ժամկետի ավարտի կապակցությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ