fbpx
Սպորտ

Հարոյանը՝ իսպանական նոր թիմի, մարզչի և ֆուտբոլիստների մասին

Հուլիսի 29-ին Հարոյանը «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում ասել է, որ վստահ է՝  յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի համար երազանք է խաղադաշտ դուրս գալ այնպիսի ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են Մեսսին ու Սուարեսը:

«Երբ Ղազախստանում էի խաղում, Հայաստանի հավաքականի մարզիչը (Խոակին Կապառոսը – խմբ.) ասաց, որ Լա Լիգայում հայտնվելու տարբերակ կա։ Շատ ուրախ եմ, որ միացել եմ թիմին, ինձ լավ ընդունեցին», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Իսպանիայում բոլորովին այլ հարաբերություններ են ֆուտբոլիստների ու մարզիչների, ինչպես նաև ֆուտբոլիստների ու ակումբի նախագահի միջև։

«Նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե որքան լավ ու պարզ հարաբերություններ են, բոլորն իրար համար հարազատ մարդիկ են։ Իմ նախորդ ակումբներում այդպես չի եղել», – խոստովանել է հայ պաշտպանը։

Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսի մասին՝ Վարազդատ Հարոյանը նրան անվանել է «շատ լավ մարդ՝ հարուստ կենսագրությամբ ու մարզչական մեծ կարիերայով»:

«Լավ է հասկանում երիտասարդ խաղացողներին ու նրանց հնարավորություն է տալիս։ Վերջին երեք հանդիպումներն ապացուցեցին, որ մենք ուժեղ երիտասարդ տղաներ ունենք» – նշել է նա։

Հարոյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ լեզվով է շփվում թիմակիցների հետ։

«Սկզբում դժվարություններ կային, բայց ես Իսպանիայում ապրող հայ թարգմանիչ ունեմ։ Թիմի որոշ ֆուտբոլիստներ լավ են անգլերեն խոսում, այդ պատճառով այժմ խնդիրներ չկան։ Կամաց-կամաց սովորում եմ իսպաներեն։ Այն ամենը, ինչ պահանջվում է հասկանալ մարզման ժամանակ, արդեն հասկանում եմ», – ասել է ֆուտբոլիստը։

Հարոյանն արդեն ժամանել է Իսպանիա. իսպանական ակումբը «Բարի գալուստ» է մաղթել նրան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ