fbpx
Մարզեր

Սոթքը վերսկսել է աշխատանքները

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել է, որ այս գիշեր Սոթքի հանքի մոտակայքում իրավիճակը բավականին հանգիստ է եղել, ուստի ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել հանքի աշխատանքները և աշխատակիցները բնականոն հունով վերադարձել են աշխատանքի։

Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցիների կողմից հնչած կրակոցների պատճառով խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:

Գրիգորյանը շեշտել է, որ երեկ հնչած կրակոցներն ավելի թեժ են եղել, քան նախորդ անգամ տեղի ունեցած կրակոցները: Բարեբախտաբար տուժածներ չկան, արտադրական մասում ընկերությունը ևս վնասներ չի կրել։

Այս մասին տեղեկանում ենք 24News-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ