28-ամյա անգլիացի երգիչ և դերասան Հարի Սթայլսն առաջին անգամ արժանացել է դերասանական մրցանակի։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Դերասանը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում մրցանակ է ստացել «Իմ ոստիկանը» ռոմանտիկ դրամայում գլխավոր դերի համար, որի պրեմիերան տեղի կունենա այս տարի: Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Գրանդեյջը, ով նախկինում աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են՝ Red (2018), Don Juan (2016) և Genius (2015):
Սյուժեն հիմնված է Թոմ անունով մի ոստիկանի կյանքի պատմության վրա, ով սիրահարվում է արվեստի պատմաբան Պատրիկին (Լինաս Ռոչ)։
«Մեր թիմի անունից շատ շնորհակալություն բոլոր ներկաներին այս հրաշալի մրցանակի համար: Մենք բոլորս իսկապես հաճույք էինք ստանում այս ֆիլմի վրա աշխատելուց: Եվ հուսով ենք, որ դուք նույնպես վայելեք»,- կինոմրցանակաբաշխության ժամանակ ասել է One Direction խմբի նախկին մենակատարը։