Զինված Ուժեր

Սյունիքի վրա հարձակումը կանգնեցվել է բացառապես մեր բանակի կողմից․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Սյունիքի վրա հարձակումը երեկ կանգնեցվել է Հայաստանի զինված ուժերի կողմից: Միայն ու բացառապես մեր բանակն է, որ մարդկային ու տարածքային կորուստներով հանդերձ կանգնեցրել է հարձակումը:

Ռուսաստանյան երկու մեքենայի կազմով «ուժերը» ժամանել են միայն այն ժամանակ, երբ հարձակումն արդեն վաղուց կասեցված էր և մեր հրետանին ինտենսիվ աշխատում ՀՀ տարածքում դիրքավորվել փորձող ադրբեջանցիների վրա:

Նշեմ, որ ռուսները մեծ ուժեր ունեն Սիսիանի օդակայանում, ու, որ ուզեին, կարող էին շատ արագ գալ հարձակվող ադրբեջանցիների դեմը կանգնել: Բայց եկան ու «հրադադարեցրեցին» այն ժամանակ, երբ ադրբեջանցիք արդեն կանգնեցվել էին ու, կարող է, նույնիսկ ետ մղվեին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ