1 զինծառայողի մահվան և 7 զինծառայողների մարմնական վնասվածք ստանալու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հրապարակող՝

Մեծամասշտաբ զորավարժություն՝ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ

Ամենադիտվածներ

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մեքենան վարելու կանոնները խախտելու հետևանքով մեկ զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասներ ներկայացնելով:

«Այսպես. նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի հետևանքով մեքենան կողաշրջվել է, զինծառայողներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել կայազորային զինվորական հոսպիտալ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ