Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում այսօր մրցագորգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով հանդես է գալիս 57 կիլոգրամ քաշային կարգում։
Հարությունյանը պայքարը սկսեց 1/8-րդ եզրափակչից՝ մրցելով Մոնղոլիայի ներկայացուցիչ Բեհբայար Էրդենեբատի հետ։
Ցավոք, հայ ըմբիշը 1-6 հաշվով պարտություն կրեց ու չանցավ հաջորդ փուլ։
Նշենք, որ եթե Էրդենեբատը դուրս գա եզրափակիչ, ապա Հարությունյանը կկարողանա սփսփիչ մենամարտ անցկացնել և հաղթելու դեպքում պայքարել բրոնզե մեդալի համար։

