Օրեր առաջ՝ դեկտեմբերի 10-ին, համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը Օտտավա) իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
- Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
- Հանդիպե՞լ են Ռոբերտ Քոչարյանն ու Հայկ Մարությանը․ հարցին արձագանքել են ՀԴ-ից
«Հավատարմագրերի հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Կուբայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-կուբայական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարբեր մակարդակներում երկխոսության խորացմանը:
Դեսպան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և շնորհավորանքների համար և հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու և երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ։ Երկուստեք կարևորվեց համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում», – ասված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

