Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
- Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները
- Սինանյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ», – ասվում է նախագահականի տարածած հաղորդագրությունում:
