fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավորին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/626478804716163

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ