fbpx
Աշխարհ

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Այդ մասին հաղորդել է Իսրայելի բանակային մամուլի ծառայությունը:

Ավիահարվածների թիրախներ են դարձել մշակման ընդգետնյա համալիրի և հրթիռների արտադրության օբյեկտները:

Նշվում Է, որ հարվածները պետք է վնաս հասցնեն ահաբեկչական կազմակերպության ամրանալու և հրթիռներով զինվելու փորձերին:

«ՀԱՄԱՍ-ն է կրում այն բանի պատասխանատվությունն, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում, և հենց այդ կազմակերպությունը կհատուցի Իսրայել պետության անվտանգության խախտման համար»,-ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Ավիահարվածներից մի քանի ժամ առաջ պաղեստինյան տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել են չորս հրթիռներ, ճշտում են տեղական ԶԼՄ-ները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ