Հաշմանդամություն ունեցող մարզիկների սպարտակիադա՝ մայրաքաղաքի Ազատության հրապարակում

Հրապարակող՝

57395709_2373444119552341_275853547419992064_n

Ամենադիտվածներ

Մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է հաշմանդամություն ունեցող մարզիկների սպարտակիադա: Ամենամյա այս մարզական միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի «Փրկություն» և «Սպորտը բոլորի համար» ՀԿ-ների համագործակցությամբ:

Շուրջ 130 մասնակիցներն ուժերն են չափել բասկետբոլ, վոլեյբոլ, բազկամարտ, ծանրամարտ, շոուդաուն, բոչա, շախմատ, սեղանի թենիս և ֆուտբոլ մարզաձևերում: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով՝ հայկական սպորտի հանրահայտ մարզիկների կողմից: Միջոցառումը նվիրվել է Եվրոպայում սպորտի շաբաթվան:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Ամենաթարմ