РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եղել է, կա և կլինի, ինչպես Միացյալ Նահանգները, և դրա հետ պետք է հաշտվել։
«Ռուս-ամերիկյան հարաբերությունները մենք չենք հասցրել այն վիճակին, որում նրանք գտնվում են այսօր: Մենք չենք դա արել: Մենք ոչ մի քայլ չենք արել, որը ռուս-ամերիկյան հարաբերություններին վնաս կհասցներ … Այդ քայլերը բավարար են», – ասել է Պուտինը ПМЭФ շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Մի՞թե մենք պատժամիջոցներ կիրառեցինք Միացյալ Նահանգների դեմ: ԱՄՆ-ն էր, որ մեր դեմ պատժամիջոցներ կիրառեց և շարունակում է կիրառել դրանք ամեն առիթով ու առանց որևէ պատճառի: Միայն այն բանի համար, որ մենք գոյություն ունենք: Բայց դրա հետ պետք է հաշտվել: Ռուսաստանը կա, եղել է և կլինի: Ինչպես եղել է և կլինի ԱՄՆ-ը, որը կարևոր դեր է խաղում աշխարհում: Ես շատ կցանկանայի, որ ԱՄՆ-ը կայունացնող դեր խաղար», – ավելացրել է նա:
Պուտինը ընդգծել է՝ ակնկալում է՝ հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպումը կառուցողական կլինի: