Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել փորձարկել Ռուսաստանից ձեռք բերած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը և հաշվի չի առնի այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը։
«Ս-400-ի փորձարկումների մասին տեղեկությունը ճիշտ է։ ԱՄՆ մոտեցումը մեզ չի վերաբերում, մենք նրանց չենք հարցնելու։ Հունաստանն ունի Ս-300, ԱՄՆ-ն այս թեմայով Հունաստանին հարցնո՞ւմ է արդյոք։ Ո՛չ։ Ս-400-ի փորձարկումները շարունակվելու են, և մենք վստահաբար կգնանք մեր ճանապարհով»,- շեշտել է Էրդողանը։
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։