Հաստատվել է արվեստի դպրոցների ուսումնական պլանը

Ամենադիտվածներ

Արցախում ուսումնական գործընթացը դադարեցնելու որոշում է կայացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Տրված կարգավորման համաձայն` արվեստի դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկը, ինչպես նաև աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդները սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է` երկու կիսամյակով, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով հաստատության ֆինանսական հնարավորություններից:

Համաձայն հրամանի` արտակարգ դրության պայմաններում արվեստի դպրոցներում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար ձևաչափով:

Ուսումնական գործընթացի կազմակերպում.

Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները, անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:

Սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից ստուգարքով, տարբերակված ստուգարքով (սահմանային ներքին շեմով, բալային գնահատումով ստուգարք) և քննությամբ:

Տարբերակված ստուգարքն ու քննությունը գնահատվում են առավելագույն 10 միավորային համակարգով:
Ստուգարքի դեպքում արդյունքը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» գնահատականով:

Փոխադրական քննությունը, տարբերակված ստուգարքն անբավարար կամ ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60-ից ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը հաջորդ դասարան չի փոխադրվում:

Դրսեկության ձևով (էքստեռն) ուսումնառության ավարտը, ինչպես նաև մի դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքները և քննությունները հանձնելու, սովորողի գերազանց առաջադիմության և մանկավարժական խորհրդի հավանության դեպքում: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված դասաժամերի առնվազն 70% մասնակցություն ունեցած սովորողներին:

Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական և հետդպրոցական ուսումնառություն:

Ուսումնական պլանով չնախատեսված այլ (լրացուցիչ) երաժշտական գործիքի, երգեցողության ուսուցումը կազմակերպվում է հավելյալ վարձավճարով:

Տեսական առարկաների խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը կարող է լինել 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից: «Նվագախումբ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 10-12, իսկ «Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողների դեպքում:

Ելնելով համույթի, նվագախմբի և երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանվում է.

3-12 սովորողի դեպքում` մեկ միավոր համույթի ղեկավարի համար.
8-12 սովորողի դեպքում` մեկ միավոր նվագախմբի ղեկավարի համար.
20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր երգչախմբի խմբավարի և 0,5-1 միավոր կոնցերտմայստերի համար:

Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();