ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի մայիսի 18-ի N104-Ա հրամանի համաձայն հաստատվել են Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2022 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների դեղամիջոցները։
Ինսուլին (կարճատև և միջին ազդեցության),
Դիաբետոն MR60,
Արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ-երիզներ (մինչև 18 տարեկան),
Ասեղ գրիչ ներարկիչ,
Սոմատրոպին լուծույթ․ Նորդիտրոպին նորդիլետ (մինչև 18 տարեկան),
Հումալոգ 100 ՄՄ/3մլ (մինչև 18 տարեկան), փամփուշտներ
Հումապեն էռգո 2 (մինչև 18 տարեկան)
Հումապեն Լուկսուրա ԴՏ (մինչև 18 տարեկան)
Աբասագլար (մինչև 18 տարեկան)
Նախարար Մ․ Հայրիյանի մեկ այլ հրամանով (N103-Ա) բնակչության 2022 թվականի մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսների կենտրոնացված կարգով ձեռք բերված դեղերի պահանջարկը բավարարելու համար հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին հատկացվող՝ բրոնխիալ ասթմայի, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հոգեմետ, էպիլեպսիայի, հեմոդիալիզի, հակաուռուցքային հիվանդությունների դեղամիջոցների բաշխացուցակը, համաձայն որի բուժհիմնարկները կապահովվեն նշված դեղամիջոցների համապատասխան քանակներով: