fbpx
Առողջապահություն

Արցախում վաղվանից կարանտին է սահմանվում

Նոյեմբերի 4-ից՝ ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 1-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ու մի շարք այլ քաղաքներում կսահմանվի կարանտինային ռեժիմ։

Այս մասին նախագծերը ներկայացվել են այսօր՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունում։

ԱՀ-ի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը տվյալներ է ներկայացրել, ըստ որոնց՝ Արցախում համաճարակի տարածումը շեշտակի մեծանում է ու անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող շատպ ու ընդգրկուն միջոցներ։

Առաջիկայում սկսվելու են նաև իրազեկման միջոցառումներ, որոնց թվում նաև պատվաստումային քարոզի բաղադրիչները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ