fbpx
Արցախ

Հաթերքում արդեն 2-րդ տարին է՝ անց է կացվում ժենգյալով հացի փառատոն

Արցախի՝ պատմությամբ ու ճարտարապետական նմուշներով հարուստ Հաթերք գյուղում արդեն երկրորդ տարին է՝ անց է կացվում ժենգյալով հացի փառատոն: Դա առաջին քայլերից մեկն է Արցախում էկոտուրիզմ զարգացնելու ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախաձեռնության հեղինակ Սամվել Միրզախանյանը:

Նա նշել է, որ սկզբում գյուղացիները դժվար են համակերպվել ու ներգրավվել զբոսաշրջային նախաձեռնությանը, սակայն հիմա արդեն ստեղծում են հյուրատներ, բարելավում իրենց կացարանները՝ զբոսաշրջիկներին ընդունելու համար:

Այժմ արդեն 4 հյուրատուն կա Հաթերքում: Իսկ ժենգյալով հացի փառատոնի մասնակիցների ու տաղավարների թիվը տարեցտարի ավելանում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ