Հասարակություն

Կազմակերպվում են Լոս Անջելես-Մոսկվա-Երևան հատուկ չվերթներ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունան Facebook-ի էջում գրված է․

«Ս․թ․ օգոստոսի 28-ից «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես-Մոսկվա-Երևան հատուկ (չարթերային) չվերթներ։

Լոս Անջելես-Մոսկվա-Երևան չվերթները կկայանան շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Հետադարձ՝ Երևան-Մոսկվա-Լոս Անջելես հատուկ (չարթերային) չվերթները կմեկնարկեն օգոստոսի 27-ից՝ շաբաթական մեկ անգամյա հաճախականությամբ։

Չվերթներից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետություն կամ ԱՄՆ մեկնող ուղևորները (ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները)։

Կայուն ուղևորահոսքի դեպքում, չվերթները կարող են դառնալ պարբերական»:

https://www.facebook.com/ArmconsLA/posts/3239467312758419

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ