Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ այսօրվա` օգոստոսի 9-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել 19, 703,194 մարդու մոտ:
Հայտնի է, որ վարակվածներից 12,643,682-ը արդեն հաղթահարել է պանդեմիան և առողջացել է, իսկ 727,032-ը` մահացել:
Աշխարհում մահվան, հաստատված դեպքերի և առողջացման դեպքերի թվով առաջատար է ԱՄՆ-ն, որին հաջորդում է Բրազիլիան. այստեղ պանդեմիայի հաստատված դեպքերի թիվը հատում է 3 միլիոնի սահմանը:
Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: