Հավանական է, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության նախկին աշխատակիցները դատարանում ցուցմունք տան

Ամենադիտվածներ

Դինքի սպանության վերաբերյալ նոր տվյալներ են ի հայտ եկել

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության նախկին աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան:

Դինքի սպանության գործովհիմնական վկաներ են հանդիսանում լրագրողի հետ 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները:

Սույն թվականի Սեպտեմբերի 6-ի նիստի ժամանակ դատախազը միջնորդություն էր ներկայացրել առ այն, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների ցուցմունքը լսելու անհրաժեշտություն չկա, որը, սակայն, առարկվել էր Դինքի պաշտպանների կողմից  ՝ համարելով, որ դա կխոչընդոտի գործի լիարժեք բացահայտմանը:

Դատարանը հետաձգել է տվյալ միջնորդության մասով որոշում կայացնելը, հայտնում է Ստամբուլում գործող «Ակօս» թերթի կայքը:

Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները շարունակվելու են նոյեմբերի 26-ին, 27-ին և 28-ին:

Սեպտեմբերի 4-ին Ստամբուլի 14-րդ ծանր գործերով քրեական դատարանում կայացել էր Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում վկայի կարգավիճակով ցուցմունք էր տվել Ստամբուլի նախկին նահանգապետի օգնական Էրգուն Գյունգյորը։Նա մանրամասներ է ներկայացրել 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ հանդիպումից, որը կայացել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության պահանջով:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();