Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի: Այդ մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը:
Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտնել է, որ «սաստիկ ինտենսիվությամբ մթնոլորտային երևույթից» ամենից ավելի տուժել է Ռեգլա շրջանը: Նաև, գործակալության աղբյուրների տվյալներով, լուրջ վնաս է պատճառվել Գուանաբակաոա, Դիես դե Օկտուբրե և Սան Միգել դել Պադրոն շրջաններին:
Ինչպես նշում է գործակալությունը, Կուբայի իշխանությունների ներկայացրած տվյալների համաձայն՝ տոռնադոյից տուժել է ավելի քան 1,2 հազար շենք, որոնցից շատերը մասամբ կամ ամբողջովին փլվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: