fbpx
Կառավարություն

Հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը

Գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը։

Ներկայացված նախագծի նպատակը կառավարության նիստում Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկման իմպերատիվությունն ապահովելն է:

Ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է՝ հետևյալ հիմնավորումներով.

արդյոք Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծի՝ Կառավարության նիստում չքննարկելը կարող է էականորեն ազդել այդ նախագծի ընդունման ուղղությամբ կատարվող աշխատանքների հետագա ընթացքի վրա:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 31-րդ կետի համաձայն Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության փոփոխությունների, ինչպես նաև օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դնում՝ ուղարկելով գլխադասային հանձնաժողով և Աշխատակազմ, իսկ պատգամավորի, խմբակցության կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ նաև Կառավարություն:

Օրենքի նախագծի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին և գլխադասային հանձնաժողով է ներկայացվում նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում: Եզրակացությունը ներառում է՝
1) նախագիծը Սահմանադրության և այլ օրենքների պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները.
2) նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկանքը:

Աշխատակազմն իր եզրակացությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է գլխադասային հանձնաժողով և տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Այնուհետև Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկները, ինչպես նաև նախագծի քննարկման ընթացքում ներկայացված առաջարկները գլխադասային հանձնաժողովի նիստում քվեարկության են դրվում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը Կանոնակարգի 38-րդ հոդվածով սահմանված կարգով նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի համապատասխան բաժնում:

Այստեղից հետևում է, որ անկախ նրանից, թե քննարկմամբ, թե առանց քննարկման է նախագիծը քվեարկվում Կառավարության նիստում, Ազգային ժողովում այն ստանում է իր շրջանառության հետագա ընթացքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ