fbpx
Ժամանց

Հագուստի հավաքածու է ստեղծվել Barbie տիկնիկների համար

Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվիե Ռուսթենը հագուստի հավաքածու է թողարկել, որը ստեղծվել է հատուկ Barbie-ի համար։ Դրանում ներառված է 50 ունիսեքս առարկա Հավաքածուն ամբողջությամբ կթողարկվի հունվարի 13-ին, հայտնում է WWD-ն։

«Դա ոչ միայն իմ երազանքն է որպես դիզայներ, այլև որպես երեխա, հասկանո՞ւմ եք։ Այն, որ ես կարող եմ այսօր հավաքածու ստեղծել Բարբիի հետ, ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել աշխարհն ու որքան հաճելի է ազատ լինել ինքդ քեզ առանց՝ առանց դատապարտվելու»,- հայտնել է Օլիվիե Ռուստենը, որին մանուկ հասակում արգելում էին խաղալ տիկնիկով։

Հավաքածուում ներառված են տվիդ գործվածքով կոստյումներ, Balmain-ի մոնոգրամներով և Swarovski քարերով զգեստներ, ջինդե բաճկոններ և պիջակներ, սվիտերներ, կոմբինեզոններ, պայուսակներ, ինչպես նաև երեկոյան զգեստներ։ Իրերի արժեքը կազմում է 295-24 494 դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ