fbpx
Աշխարհ

Հավաքներին մասնակցում են քրեական անցյալ ունեցող և գործազուրկ մարդիկ․ Լուկաշենկո

БЕЛТА պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժային կառույցների հետ խորհրդակցություն է անցկացրել՝ անվտանգության և սահմանադրական կարգը պահպանելու հարցերով:

Նախագահը ցուցարարներին կոչ է արել աշխատանքի տեղավորվել։ Լուլաշենկոն վստահ է, որ հավաքներին մասնակցում են քրեական անցյալ ունեցող և գործազուրկ մարդիկ:

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աշխատել, պետք է ունենան աշխատանք, հետևաբար նաև` աշխատավարձ: Այսպես կոչված ցուցարարների հիմնական մասը մարդիկ են, ովքեր ունեն քրեական անցյալ և այսօր գործազուրկ են: Չկա աշխատանք, ուրեմն՝ գնա, թափառիր փողոցներով: Ես բոլորին խնդրում և նախազգուշացնում եմ՝ ովքեր չունեն աշխատանք, թող աշխատանքի տեղավորվեն», – նշել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ 26 տարի Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08 տոկոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ