Երեկ` օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%:
Հայտնի է, որ նախնական տվյալների համաձայն` երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել ընտրություններում` հավաքելով ձայների 79,7%-ը, երկրում իրավիճակը սրվել է. ընտրողները ընդդիմության կոչով հավաքվել են ընտրատեղամասերի առաջ, բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև, մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստից»:
https://www.youtube.com/watch?v=8FoiqV3pCcU