fbpx
Քաղաքականություն

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահին

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը «Օղուզխան» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

«Շնորհավորելով Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ փոխգործակցության առավել ամրապնդմանը։

Դեսպան Խարազյանը Թուրքմենստանի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնները և հավաստիացրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-թուրքմենական համագործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Ռուբեն Խարազյանը պատասխանել է Թուրքմենստանի պետական հեռուստատեսության և լրատվական գործակալության թղթակիցների հարցերին և ՀՀ դեսպանության անունից ծաղիկներ խոնարհել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի դամբարանում և Անկախության հուշահամալիրում», – ասվում է պաշտոնական գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ