ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասի հետ, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինային հավելյալ օգնության ցուցաբերումը՝ մարդասիրական և ռազմական։ Այս մասին ասվում է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեթ Փրայսի հայտարարությունում։
Նշվում է, որ նրանք խոսել են նաև տնտեսական հետևանքների մասին նրանց համար, ովքեր շարունակում են ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիայի անցկացմանը։