fbpx
Սպորտ

Ռոլան Գարոսում տարած հաղթանակի կապակցությամբ Ռեալը շնորհավորել է Նադալին

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին՝ Ռոլան Գարոսում տարած հաղթանակի կապակցությամբ։

Նադալը հաղթեց իր կարիերայի 22-րդ «Մեծ սաղավարտի» և 14-րդ «Ռոլան Գարոսի» մրցաշարում:

«Մեծ պատիվ է տեսնել, թե ինչպես է մեծագույն Մադրիդիստն ու ակումբի պատվավոր անդամը, ինչպես նաև պատմության մեծագույն թենիսիստը կատարում իր աշխատանքը: Շնորհավորում ենք Մեծ Սաղավարտի 22-րդ և Ռոլան Գարոսի 14-րդ հաղթանակի կապակցությամբ: 14-ը մեզ համար 2022 թվականի կախարդական թիվն է»,- ասվում է «Ռեալի» հայտարարության մեջ:

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով «Լիվերպուլին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ