«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-1).
«Մենք հաղթել ենք 15 խաղերից 12-ում: Եվրոպա լիգայում ամենաշատ գոլի հեղինակն ենք դարձել, իսկ եզրափակչում շատ լուրջ մրցակցին հաղթել ենք 4-1 հաշվով:
Հաղթանակս նվիրում եմ «Նապոլիի» երկրպագուներին, քանի որ չեմ կարողացել այս երջանկությունը պարգևել նրանց:
Ինչպես նաև հաղթանակը նվիրում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք այսօր բացակայում էին»,- Սարիի խոսքը մեջբերում է լրագրող Պաոլո Մենիկուչին: