fbpx
Հասարակություն

Հայ աշակերտուհին խուլ դասընկերուհու համար սղագրություններ է անում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է իր աշակերտուհիներից մեկի` Անիի ընկերասիրության մասին:

«Այսօրվանից երկու դրվագ.
11-երի խմբի հետ դաս ենք անում: 17-18-րդ դարերի իրադարձություններն են առանցքում: Իսրայել Օրի, ազատագրական փնտրտուքներ և այլն: Մեզ մոտ, երեխեքը դասին գալիս են թվային գործիքներով: Մեկ էլ տեսնեմ Անին, ֆեյսբուքի մեսսենջերը բացել է ու ակտիվ նամակագրության մեջ է՝ հենց քթիս տակ: Ասում եմ.
-Ես համոզված եմ, որ դու հենց հիմա Լեոպոլդ կայսեր հետ չես շփվում ու չես համոզում, որ աջակցի Իսրայել Օրուն:
Մի պահ լռեց, հետո ասաց.
-Ձեր ու երեխեքի խոսքերն եմ գրում, ուղարկում:
Նայում եմ համակարգչի էկրանին, իրոք, մեր փոխանակած մտքերն են նամակների մեջ, բայց անգլերենով: Գիտե՞ք ինչ էր անում Անին: Դասարանի աղջիկներից մեկը լսողության խնդիր ունի (շատ թույլ է լսողությունը), իսկ հայերեն մտքերն էլ լավ չի ընկալում: Անգլերեն գիտի: Անին դասի վերաբերյալ մեր քննարկումները կոնսպեկտած գրում էր դասընկերուհուն, որպեսզի նա նույնպես մասնակցի պրոցեսին:
Այս հուզիչ նոտայի վրա դասը վերջացրինք:

Հ. Գ. Երեխեքին խոստացել էի, որ սրա մասին ստատուս եմ գրելու»,-գրել է Վահրամ Թոքմաջյանը:

https://www.facebook.com/MoESCS.Armenia/photos/a.1946818818878736/2638347796392498/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ