Եվրոպական երկրորդ խաղերը շարունակվում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Մրցութային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել նաև բռնցքամարտիկները։
69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից։ Մարզիկը, սակայն, 0։5 հաշվով պարտվել է Աբդրբեջանը ներկայացնող կուբացի Լորենցո Սոտոմայորին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 75 կգ քաշային Արման Դարչինյանը ևս պայքարը կսկսի 1/16 երափակչից։ Նրա մրցակիցը կլինի խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկին։
Իսկ 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ներսեսյանը մեկնարկում կմրցի Կոսովոն ներկայացնող Արդիտ Դելիյայի հետ։