fbpx
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարից վերադարձել են 8 մեդալով

Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտանական էջում գրված է․

«Քութաիսիում կայացած երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 8 մեդալ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են դարձել 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը: 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը գրավել են 2-րդ տեղը: Բրոնզե մեդալ են նվաճել 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Վիրաբ Մկրտչյանը, 81 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր էին մեկնել երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ»:

https://www.facebook.com/armboxing/posts/2402861746610578?__xts__%5B0%5D=68.ARBOd44yDg_r0csOYdKXHbi7IdTAuNnDu5A7EFR0-NQhxsW2u6rLxNTcsGOGbOMdJn_Myvx1X1_WLyrevg009hjWHhZG2oc8YhVhQ9N2b-KLna1JBf-ZfdjZ1DpGsTO9exjKw-73T35MlQWpx9IQqPpRg92MA18t0ke0tuBpoEAmCnysn_WX9pbsFMwAHA79P3IGBMJeMhbIcip0lmwX2nwZPrXGDbKpEQTAAjB1XrxyiZdgqHWnV4JIHfAUxH-BJ2NpHg26Eac5A_uHe2Nb-zFtgN7xTuu1DYAnTq3gaFpsJfGYi0O3G7iGIn10W7tPlQI8GqrfUC4lkQiBoAYWqAQO0eNf&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ