fbpx
Սպորտ

Առաջիկա օրերին հայ ծանրորդները կստանան նոր մարզագույք

Հուլիսի 8-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ առաջիկա օրերին հայ ծանրորդները կստանան նոր մարզագույք։

«ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերի համար նախատեսված 1 մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը (10-ական՝ տղամարդկանց և կանանց համար) առաջիկա օրերին կլինեն Հայաստանում:

Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ այդպիսով հայ ծանրորդները կմարզվեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզագույքով:

Այսպես, Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան խաղերի մեկնարկը որոշակի ժամանակահատված կհասցնեն մարզվել IWF-ի կողմից Տոկիո-2020-ի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով:

Հիշեցնենք, որ գործադիրի նախորդ նիստում որոշում էր կայացվել հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծանրամարտի հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի մարզումները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու նպատակով: Նախատեսված էր ձեռք բերել ծանրաձողերի 7 լրակազմ, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` որոշման նախագծում կատարվել է փոփոխություն, ինչի արդյունքում ծանրորդները կստանան 1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար:

Նշենք նաև, որ ներկայում հայ ծանրորդները մարզվում են համեմատաբար հին և միջազգային չափանիշներին չհամապատասխանող մարզագույքով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ