Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում արված տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախյան հիմնախնդրի լուծման համար առաջադրված Մադրիդյան սկզբունքները մերժելու` Հայ Դատի նախաձեռնած արշավին:
Նա «անպատասխանատվություն» է որակել միայն խաղաղության խոստումների դիմաց հողային զիջումներ կատարելու առաջարկը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» կոչին երկու տարբեր հայտարարություններով արձագանքել է ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը` խաղաղության խոստումների դիմաց հողային զիջումների գնալը որակելով «հիմարների համաձայնություն»:
https://www.facebook.com/ancagrassroots/videos/367756240479532/